Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Ասում են

Ասում են
25.02.2022 | 10:52

Կառավարությունը պարտավոր է հրապարակային, մանրամասներով բացատրել, թե ինչ է նշանակում սահմանում զորքերի հայելային հետքաշումը։ Սա բոլորիս անվտանգությանը վերաբերող հարց է։ Ոչ մեկը իրավունք չունի այստեղ թաքնվել հարցի գաղտնի լինելու կամ քաղաքական գործընթացների ներքո։

Ասե՞լ եք հայելային հետքաշում, ես կոնկրետ կասկածի տակ եմ դնում էդ ձեր դիրքորոշումը։ Դե հրապարակեք, ուրեմն։ Մի հատ էլ՝ շատ պատասխանատու պաշտոնյա ասում է՝ կարող ենք առանց դելիմիտացիա, դեմարկացիա համարել, որ այդ հարցն արդեն լուծել ենք։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ է ասում։ Դու նման իրավական կարգավիճակ ունե՞ս, ո՞վ է քեզ այդ լիազորությունը վերապահել։ Դա խաղուպա՞ր է։ Ո՞վ եղան էդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անվտանգության հետ են խաղում։ Ճիշտը մեր կողմն է, մենք ոնց կարող ենք թողնել, որ դա դուրս գա մեր ձեռքի տակից։


Արման Թաթոյան

Դիտվել է՝ 31950

Մեկնաբանություններ